Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի դուստրը՝ Սումեյե Էրդողանը մարտի 20-ին նշանադրվել է Սելչուք Բայրաքթարի հետ։ Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ նրանց նշանադրությունը տեղի է ունեցել Ստամբուլի Թարաբիայի պալատում։
Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին առաջարկել է վերաբնակեցնել 54 000 սիրիացի փախստականի Թուրքիայից Իտալիայում և Հունաստանում հայտնված փախստականների փոխարեն, ինչպես ենթադրվում էր միգրանտների վերաբնակեցման քվոտաներով՝ ասվում է Եվրահանձնաժողովի կոմյունիկեում:
Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը ելույթ է ունեցել Դիարբեքիրում Նովրուզի տոնական միջոցառման ժամանակ, որում անդրադարձել է «Քրդական հարցի» կարգավորման խնդրին։
2016-ին ԵԱՀԿ նախագահության համար Գերմանիայի դաշնային կառավարության հատուկ ներկայացուցիչ Գերնոտ Էրլերը և Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ դեսպան Իգոր Պոպով, ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս ՈՒոռլիք, Ֆրանսիայից՝ Պիեռ Անդրիո) վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բանակցությունների ճանապարհով կարգավորման հանձնառությունը:
Կիրակի օրը Ղազախստանում խորհրդարանական ու տարածքային ընտրություններ էին: Ազատ ընտրությունների մասին խոսք իսկ չկա՝ 75 տարեկան նախագահ Նուրսուլթան Նազարբաևը միայնակ կառավարում է երկիրը՝ գրում է Libération-ը:
«ԱԱ Աուկցիոն» աճուրդային կենտրոնը «Իմ ուղին» կենտրոնի հետ համատեղ Աուտիզմի իրազեկման միջազգային օրը` ապրիլի 2-ին, կկազմակերպեն բարեգործական ցուցահանդես-աճուրդ, որտեղ կներկայացվի 27 ստեղծագործություն:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...